Ձեր սրտի պահապանը

Մեր մասին

«Կարդիոլայֆ» բժշկական կենտրոնը հիմնադրվել է Երևանում՝ 2017 թ-ին: Բժշկական կենտրոնը ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ 17.10.2017թ. ստացել է լիցենզիա (Կ-ԲՕ-002324): Կենտրոնի հիմնական խնդիրն է լայն տարածում ունեցող սրտաբանական և էնդոկրին հիվանդությունների, ինչպես նաև ներքին օրգանների այլ հիվանդությունների վաղաժամ հայտնաբերումն ու բուժումը։

  • Սրտանոթային, ինչպես նաև էնդոկրին հիվանդությունների վաղ ախտորոշումն ու գրագետ բուժումը հիվանդների արագ ապաքինման, հնարավոր բարդությունների կանխարգելման և հիվանդների կյանքի որակի բարձրացման հիմնական գրավականն է։
  • Հիվանդությունների ժամանակին հայտնաբերումն ու կանխարգելումը, ինչպես նաև շարունակական, գրագետ հսկողությունը շատ ավելի արդյունավետ են ու մատչելի քան արդեն առկա բարդությունների բուժումը։
  • Կենտրոնի կողմից իրականացվում է այցելուների շարունակական, հետևողական և գրագետ հսկողություն, ինչն ավելի է նպաստում հիվանդությունների խորացման և բարդությունների զարգացման կանխարգելմանը։

 

Կենտրոնի նպատակն է՝

  • ապահովել ազգաբնակչությանը որակյալ և մատչելի բժշկական օգնությամբ
  • ապահովել սրտանոթային և էնդոկրին հիվանդությունների ժամանակին հայտնաբերումն ու կանխարգելումը
  • իրականացնել այցելուների շարունակական հսկողություն

 

Մեր ծառայություններ

Կենտրոնում գործում են`

  • սրտաբանական ծառայություն
  • ներզատաբանական ծառայություն
  • ֆունկցիոնալ ախտորոշիչ ծառայություն
  • ճառագայթային ախտորոշիչ (ուլտրաձայնային) ծառայություն

Բոլոր հետազոտություններն իրականացվում են նորագույն, միջազգային և ժամանակակից ստանդարտներին համապատասխան սարքավորումներով:

Բոլոր ծառայությունները մատուցվում են բացառապես հմուտ և փորձառու վերապատրաստված բարձրակարգ բժիշկների կողմից:

Մենք հնարավորություն ունենք կարճ ժամանակահատվածում բարձր ճշտությամբ իրակա-նացնել բազմաթիվ հիվանդությունների ախտորոշում: Մեր առաքելությունը պացիենտների առողջության մասին հոգածությունն է, և մենք առաջարկում ենք բուժման ամենաարդյունավետ և մատչելի տարբերակը:

Մեր ծառայությունները

Մասնագիտական խորհրդատվություններ

  • Սրտաբանի խորհրդատվություն
  • Ներզատաբանի խորհրդատվություն
  • Կրկնակի խորհրդատվություն 2 շաբաթվա ընթացքում

Գործիքային հետազոտություններ

  • Էլեկտրասրտագրություն
  • Էխոսրտագրություն
  • Հոլտեր-ԷՍԳ հետազոտություն
  • Զարկերակային ճնշման 24-ժամյա հետազոտություն

ՈՒՁՀ հետազոտություններ

  • Որովայնի օրգանների ՈՒՁՀ
  • Փոքր կոնքի օրգանների ՈՒՁՀ
  • Վահանաձև գեղձի ՈՒՁՀ
  • Կրծքագեղձի ՈՒՁՀ
  • Ստորին վերջույթների դուպլեքս հետազոտություն
  • Էքստրակրանիալ անոթների դուպլեքսհետազոտություն
Հասցե`
ՀՀ, 0033, ք. Երևան, Հ. Քոչարի 1
Հեռախոս`
(+374 10) 22-33-73
Էլ. հասցե`
info@cardiolife.am